Search
Close this search box.

«Հրապարակ». ԵԿՄ-ում որոշել են Սասուն Միքայելյանին դարձնել «ավերակաց» կառավարիչ

«Հրապարակ» թերթը գրում է. «ԵԿՄ-ում արշալույսները խաղաղ չեն․ Սասուն Միքայելյանի սկսած զանգվածային կադրային ջարդից հետո կառույցը լքելու տրամադրություններն ուժեղացել են։ Նախկինները, որոնք ընկել են նոր ղեկավարի թրի տակ ու հեռացվել պաշտոններից, խոսքը տարածքային կառույցների ղեկավարության մասին է, որոշել են իրենց հետ տանել նաեւ յուրայիններին՝ Սասուն Միքայելյանին թողնելով որպես «ավերակաց» կառավարիչ։

Մեզ պատմեցին, որ հին երկրապահները հատկապես ծանր են տարել Կենտրոնի տարածքային կառույցի ղեկավար Սերգեյ Գասպարյանի հեռացման փաստը, ով անձնական միջոցների հաշվին մեծ ներդրումներ է կատարել պատանի երկրապահների կարիքների հարմար։

Հիմա այդ պաշտոնը վստահվել է Ռոմիկ Մխիթարյանին, ով մինչ այդ եւ երկար տարիներ ղեկավարում էր Շենգավիթի կառույցը, սակայն Մանվել Գրիգորյանի ձերբակալությունից հետո նրա դեմ ակտիվ խոսողներից է։ Կա՞ն արդյոք ԵԿՄ-ից դուրս գալու դիմումներ․ ԵԿՄ խոսնակը վստահեցրեց, որ մինչ այս պահը որեւէ դիմում չեն ստացել»: