Search
Close this search box.

Ռուսաստանում հայ երիտասարդի են սպանել

ՌԴ Չելյաբինսկի մարզի Զլատոուստ քաղաքում լույս սեպտեմբերի 2-ին սպանել են 22-ամյա գործարար Դավիթ Խուդոյանին, գրում է chel.kp.ru-ն:

Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեի Չելյաբինսկի մարզի քննչական գլխավոր վարչությունը «սպանության» հոդվածով քրեական գործ է հարուցել:

«Ներկայում քննչական վարչության քննիչները մի շարք գործողություններ են իրականացնում, որոնք ուղղված են հանցագործության մեջ ներգրավված անձին կամ անձանց ձերբակալելուն: Քրեական գործով հետաքննությունը շարունակվում է»,- ասված է վարչության հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ երիտասարդին հրազենային վնասվածքներով հիվանդանոց են տեղափոխել, սակայն երիտասարդի կյանքը փրկել չի հաջողվել:

«Կոմսոմոլսկայա պրավդա. Չելյաբինսկ»-ի տվյալներով՝ սպանության պահին Դավիթ Խուդոյանի կողքին են եղել նրա երկու ընկերները, որոնցից մեկը զենք է ունեցել, ուստի չի բացառվում այն վարկածը, որ պատահաբար են կրակել երիտասարդի վրա:

Նշվում է, որ Զլատոուստում Խուդոյանների ընտանիքին լավ են ճանաչում: Դավիթը մի քանի եղբայր ունի: Զլատոուստի բնակիչները հայտնել են, որ Դավիթը բանակից տուն վերադառնալուց հետո իր հարազատների հետ զբաղվել է բիզնեսով՝ շինարարության և հացաբուլկեղենի ոլորտում: