Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Եթե Լևոն Քոչարյանը նման տեղեկություններ ունի, թող դիմի իրավապահ մարմիններին». Ալեն Սիմոնյան

Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանն, այսօր հայտարարել էր, որ պետության ղեկավարի մակարդակով դատարանների վրա ճնշումներ են գործադրվում։ Այսօր անդրադառնալով այդ հայտարարությանը՝ «Իմ քայլը» խմբակցության նիստից հետո հետո լրագրողների հետ զրույցում ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն ասաց. «Եթե Լևոն Քոչարյանը նման ճնշումների մասին տեղեկություններ ունի, թող դիմի իրավապահ մարմիններին։ Ես իրավապահ մարմնի ներկայացուցիչ չեմ, ես քաղաքական մարմնի ներկայացուցիչ եմ, կարող եմ քաղաքական գնահատական տալ, իսկ դա կարծում եմ, տվել է հանրությունը թե՛ ընտրությունների միջոցով, թե՛ վարչապետի բարձր մակարդակով և գնահատական է տվել Քոչարյանի ցածր, կարելի է ասել, գոյություն չունեցող վարկանիշով»: