Search
Close this search box.

Դավիթ Տոնոյանն հերքել է ԳՇ պետի փոփոխության մասին լուրերը

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հերքել է այն տեղեկությունը, թե Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի փոփոխություն է սպասվում:

Հարցին, թե արդյոք Գլխավոր շտաբի պետի փոփոխություն սպասվում է, Տոնոյանը պատասխանել է. «Ով շրջանառում է այդ տեղեկությունները, նրանց հարց տվեք, այդ ինչ հարց եք տալիս, իհարկե՝ ոչ»:: Հիշեցնենք, որ ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնը 2018թ. մայիսի 24-ից զբաղեցնում է Արտակ Դավթյանը:

Իսկ հարցին, թե ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը գրել էր, որ Չինարին այլևս անխոցելի է, Դավիթ Տոնոյանը պատասխանեց, որ շատ կետեր կան, որ այլևս անխոցելի են: