Search
Close this search box.

Գրպանահատները կպատժվեն. ԱԺ-ն քննարկեց հարցը

ՀՀ Ազգային ժողովի Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծին, որով առաջարկվում է նաև գրպանահատությունը մասնավոր մեղադրանքից հանրային մեղադրանքի տիրույթ տեղափոխելու օրենքի նախագծին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` օգոստոսի 3-ին հանձնաժողովի նիստի ընթացքում նախագիծը ներկայացրեց հիմնական զեկուցող ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Աննա Վարդապետյանը:

«Նախագծով առաջարկվում է գրպանահատության դեպքերը մասնավոր մեղադրանքի տիրույթից, այսինքն` այն դեպքում, երբ քրեական վարույթ հարուցվում էր բացառապես տուժողի բողոքի հիման վրա, տեղափոխել հանրային մեղադրանքի տիրույթ: Այսինքն` այս դեպքում բնավ պարտադիր չէ, որ տուժողի բողոքն առկա լինի»,- ասաց Վարդապետյանը:

Նախագծի ընդունման պարագայում կբարձրանա գողության տարբեր տարատեսակների դեմ պայքարի արդյունավետությունը, դրանց համար նշանակվող պատիժները կլինեն համարժեք, ինչպես նաեւ կվերանա ստեղծված անպատժելիության մթնոլորտը: