Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արմեն Տանանյանը հրաժեշտ է տվել Ուռուցքաբանության ազգային կենտրոնի անձնակազմին, նրան ճանապարհել են բուռն ծափահարություններով

Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրեն, ՀՀ գլխավոր ուռուցքաբան Արմեն Տանանյանը, որին առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, առանց բացատրությունների, ազատել է աշխատանքից, այսօր հրաժեշտ է տվել կենտրոնի անձնակազմին: Նրան ճանապարհել է բուռն ծափահարություններով:

«Ես Ձեզ բոլորիդ ասում եմ ցտեսություն, շնորհակալություն, հաջողություն, լավ մնաք և առողջ լինեք»,-հրաժեշտի խոսքում ասել է Արմեն Տանանյանը:

Հիշեցնենք, որ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն աշխատանքից ազատել է Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրեն, ՀՀ գլխավոր ուռուցքաքաբան Արմեն Տանանյանին։

Արմեն Տանանյանը 2007թ․–ից Ուռուցքաբանության ազգային կենտրոնի փոխտնօրենն էր, իսկ 2014 թ․-ից զբաղեցնում էր Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրենի պաշտոնը: