Search
Close this search box.

Ուղիղ միացում. Մեկնարկում է Քոչարյանի գործի քննությունը․ ՍԴ-ի դիմաց ոստիկանական ուժեր են

Վաղ առավոտից Սահմանադրական դատարանի մոտ մարդաշատ է, այստեղ են հավաքվել ՀՀ երկրորդ նախագահի աջակիցներն ու ընդդեմ Քոչարյանի ակտիվիստները: Ոստիկանությունը մեծ թվով ուժեր է կենտրոնացրել:

Ժամը 11:00-ին ՍԴ-ն քննելու է Քոչարյանի կալանքի սահմանադրականության վերաբերյալ հարցը: Ըստ այդմ, մեղադրյալ Քոչարյանը բարձր դատարանին խնդրում է ստուգել Քրեական դատավարության օրենսգրքի միաժամանակ երկու՝ խափանման միջոց կիրառելու հիմքերի և քրեական գործի վարույթը կամ քրեական հետապնդումը բացառող հանգամանքների մասին հոդվածների սահմանադրականությունը։

Բացի այս դիմումից, երկրորդ նախագահի գործով բարձր դատարանում ևս մի քանի դիմում կա։ Քոչարյանի ներկայացուցիչը ամիսներ առաջ ՍԴ էր դիմել նաև երկրորդ նախագահին մեղսագրվող Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի՝ սահմանադրական կարգը տապալելու մասին դրույթի սահմանադրականությունը և նախագահի անձեռնմխելության ինստիտուտի էությունը որոշելու խնդրանքով։