Search
Close this search box.

Երեւանում 28-ամյա Նազելիի սպանությունը բացահայտվել է. մանրամասներ են հայտնի

Սեպտեմբերի 2-ին, ժամը 12.00-ին, ոստիկանության Շենգավիթի բաժին է դիմել մի քաղաքացի եւ հայտնել, որ Բրյուսովի փողոցի 23 շենքի բնակարաններից մեկում կնոջ դիակ կա՝ բռնության հետքերով եւ վնասվածքներով:

Ոստիկանությունից հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը հայտնաբերել է 1991 թ. ծնված Նազելի Հովհաննիսյանի դիակը` պարանոցին եւ մարմնի տարբեր հատվածներում բռնության հետքերով:

Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Նշանակվել են դատաբժշկական, գենետիկական, կենսաբանական փորձաքննություններ:

Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության, Կենտրոնական բաժնի եւ ԱԱԾ ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ հանցագործությունը կատարել է Վրաստանի քաղաքացի 35-ամյա տղամարդը: Նա սեպտեմբերի 3-ին, ժամը 02.50-ին, Վանաձոր քաղաքի հյուրանոցներից մեկից բերման է ենթարկվել:

Նա տվել է խոստովանական ցուցմունք եւ ձերբակալվել:

Կատարվում է նախաքննություն:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 2-ին, սպանություն էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 14:30-ի սահմաններում ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ էր ստացվել, որ Բրյուսովի փողոցի 23 շենքի 9 բնակարանում երիտասարդ աղջկա դի կա:

Ոստիկաններն ու քննիչները նշված շենքի 4-րդ հարկի բնակարանի ննջասենյակում կիսամերկ վիճայում հայտնաբերել էին Երևանի բնակիչ, 28-ամյա Ն. Հովհաննիսյանի դին: Դատաբժիշկը, տեղում զննելով դին, հայտնել էր, որ, ըստ նախնական տեղեկությունների, մահը վրա էր հասել խեղդելու հետևանքով: