Search
Close this search box.

Հաստատվեց. հայտնի է Մխիթարյանի խաղային համարը

Հռոմեական «Ռոմա»-ն րոպեներ առաջ հայտարարեց Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի՝ Լոնդոնի «Արսենալ»-ից տեղափոխվելու մասին։ Նա իտալական ակումբում հանդես կգա 77 համարի խաղաշապիկով։

«Հայտնվել այնպիսի ակումբում, ինչպիսին «Ռոման» է, հիանալի հնարավորություն է, նոր էջ իմ կարիերայում: Ես գիտեմ, թե սա ինչ ակումբ է, և վստահ եմ, որ մենք գերազանց արդյունքների կհասնենք միասին», – Մխիթարյանի խոսքերն է մեջբերել «Ռոմայի» պաշտոնական կայքը: