Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Լյուբով Ուսպենսկայան Բաքվում այնքան է հարբել, որ սկսել է հայերեն երգել

Լյուբով Ուսպենսկայան պատմել է, թե ինչպես Բաքվում ադրբեջանցիների համար հայկական երգ երգել՝ ղարաբաղյան հակամարտության թեժ տարիներին:

«Ղարաբաղյան պատերազմի գագաթնակետն էր, ես շրջագայեցի Բաքվում: Համերգից հետո ադրբեջանցիները ինձ հրավիրեցին ճաշելու՝ Բաքվի հայտնի ռեստորաններից մեկում: Մենք այնքան ալկոհոլ խմեցինք, որ իսկապես ուրախ էինք: Հետո հյուրերը խնդրեցին ինձ երգել: Ես այնքան հարբած էի, որ ամբողջովին մոռացել էի, թե որտեղ եմ: Ես սկսեցի հայերեն երգել: Երաժիշտները մի քանի րոպե ինձ նվագակցեցին, իսկ հետո վեր կեցան ու գնացին»,- հիշել է Ուսպենսկայան:

Այնուհետև երգչուհին անձամբ է  նստում դաշնամուրի առջև և կատարում հայերեն կատարումը:

Ի դեպ, այս տեսանյութը զայրացրել է ադրբեջանցիներին, մեկնաբանություններում ադրբեջանցի օգտատերերը կոպիտ խոսքերով քննադատել են երգչուհուն, անգամ սեռական բնույթի հայհոյանքներ գրել։ Նրանք կոչ են անում Ուսպենսկայային Ադրբեջան չթողնել։

ArmLife.am