Search
Close this search box.

Մխիթարյանը համաձայնեցրել է «Ռոմա»-ի հետ պայմանագիրը, նա արդեն Հռոմում է

Հայաստանի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն արդեն Հռոմում է և առաջիկա ժամերին ավարտին կհասցնի «Ռոմա» տեղափոխությունը:

ԶԼՄ-ների տեղեկություններով՝ Մխիթարյանը հռոմեական ակումբի հետ արդեն համաձայնեցրել է անձնական պայմանագիրը: Նրա աշխատավարձը կկազմի շաբաթական 180 հազար եվրո:

Նա մեկ տարի վարձակալական հիմունքներով հանդես կգա «Ռոմա»-ի կազմում, ինչից հետո իտալական ակումբը կկարողանա ձեռք բերել նրա լրիվ տրանսֆերը:

Նշվում է՝ եթե Մխիթարյանը 25-ից ավելի հանդիպում անցկացնի, ապա «Ռոմա»-ն 3 տարվա պայմանագիր կկնքի Մխիթարյանի հետ։