Search
Close this search box.

Մետրոպոլիտենի բոլոր կայարաններում կհնչեն Տիգրան Մանսուրյանի ստեղծագործությունները

«Մանսուրյան-80» հոբելյանական միջոցառումների շրջանակներում սեպտեմբերի 1-ից մինչ սեպտեմբերի 13-ը Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի բոլոր կայարաններում կհնչեն ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի ստեղծագործությունները։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հաղորդագրություն է տարածել Երևանի մետրոպոլիտենը:

«Լավ լուրերի շարքից
2019 թվականը հոբելյանական-մշակութային է ու մանսուրյանական։
«Մանսուրյան-80» հոբելյանական միջոցառումների շրջանակներում սեպտեմբերի 1-ից մինչ սեպտեմբերի 13-ը Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի բոլոր կայարաններում հնչելու են ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի ստեղծագործությունները»: