Search
Close this search box.

Երևանից Մոսկվա ուղևորվող օդանավը անսարքության պատճառով վայրէջք է կատարել Թբիլիսիում

«Արմենիա» ավիաընկերության գլխավոր տնօրենի տեղակալ Գևորգ Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Արմենիա ավիաընկերության Բոինգ 737 ինքնաթիռում Երևան — Մոսկվա NGT 928 չվերթն իրականացնելիս հայտնաբերվել է էլեկտրականության անսարքություն։

Օդանավի անձնակամզը ՝ կարևորելով ուղևորների անվտանգությունը , խելամիտ որոշում է կայացրել և վայրէջք է կատարել Թբիլիսիի օդանավակայանում, ինչի հետևանքով Ինքնաթիռի 118 ուղևորները և անձնակազմի անդամները չեն տուժել:

Արմենիա ավիաընկերությունը ձեռնարկում է հնարավոր բոլոր քայլերը, վերացնելու տեխնիկական խնդիրը և ապահովելու ուղևորների անվտանգ թռիչքը դեպի Մոսկվա։ Քննարկվում է նաև պահուստային օդանավի տրամադրումը։

Հերթական անգամ մեր օդաչուները դրսևորել են բարձր պրոֆեսիոնալիզմ՝ ապացուցելով, որ առաջին տեղում մեզ համար դա անվտանգությունն է։ Բարի թռիչք և փափուկ վայրէջք բոլորին։