Search
Close this search box.

Խոշոր ու կասկադյորական ավտովթար Երևանում

Այսօր՝ սեպտեմբերի 1-ին, կասկադյորական ու խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:20-ի սահմաններում, Երևանի բնակիչ, 26-ամյա Անժելա Տիգրանյանը իր վարած Kia մակնիշի 77 MT 077 համարանիշի ավտոմեքենայով Կոմիտաս պողոտայում դուրս է եկել հանդիպակած երթևեկելի գոտի և առաջ ընթանալով, բախվել թիվ 19 բնակելի շենքի պատին,գրում է shamshyan.com կայքը:

Քաղաքացիները, ովքեր նույնիսկ հրաշքով են փրկվել, քանի որ հնարավոր է, վրաերթի ենթարկվեին, առաջինն օգնությունն են ցուցաբերել և օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների փրկարար-ծառայության Արաբկիրի թիվ 5 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարների հետ՝ 2-րդ խմբի պետ Սիփան Մուրադյանի գլխավորությամբ, օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հետ տեղափոխել են «Արմենիա» բժշկական կենտրոն:

Վիրավորներից մեկին քաղաքացիները հայտնաբերել են ավտոմեքենայից դուրս շպրտված, ով անչափահաս աղջիկ է եղել: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 6-րդ դասակի ծառայողները՝ ավագ տեսուչներ Տիգրան Մաղզանյանի և Արամ Դադոյանի գլխավորությամբ: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ ավտոմեքենան վնասել է նաև պատին տեղադրված օդորակիչը, ավիատոմսերի և տուրիզմի ցուցանակը:

Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միքայել Աղաբեկյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհա-տրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի և ավագ հետաքննիչ Գրիգոր Ավետիսյանի գլխավորությամբ:

Փաստի առթիվ Գ. Ավետիսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վիրավորների ինքնությունը: