Search
Close this search box.

Երեւանում բեռնատարը սահել է դեպի ձորը

ԱԻՆ «911» ծառայությունն օգոստոսի 31-ին, ժամը 16:26-ին ահազանգ է ստացել, որ Երևան քաղաքի Նուբարաշենի 11-րդ փողոցի թիվ 16/7 հասցեի մոտակայքում բեռնատար ավտոմեքենան (բեռնված) սահել է դեպի ձորը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ԱԻՆ լրատվական ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Փրկարարները «Բրենդ Լիդեր» ՍՊԸ-ին պատկանող (տնօրեն Անդրանիկ Մ.) «Mercedes» մակնիշի ավտոմեքենան դուրս են բերել երթևեկելի գոտի: