Search
Close this search box.

Ավտովթար Ռոսաստանում. զոհերը Հայաստանի քաղաքացիներ են

ՌԴ Կրասնոդարի մարզի Արմավիրի մերձակայքում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով զոհվել է Արմավիրի բնակիչ, Nissan Qashqai-ի 65-ամյա վարորդը, ինչպես նաև Opel ավտոմեքենայում գտնված երեք մարդ՝ Հայաստանի քաղաքացիներ 35-ամյա վարորդը, 31-ամյա և 81-ամյա ուղևորուհիները, հաղորդում է «Կուբանսկիե նովոստի»-ն:

Գործակալությունը մանրամասնում է, որ մինիվենի 9-ամյա ուղևորուհին, որը ևս Հայաստանի քաղաքացի է, տեղափոխվել է Արմավիրի քաղաքային հիվանդանոց:

Վթարից զոհված 81-ամյա ուղևորը Մարգուշ Հովհաննիսյանն է, որ երկար տարիներ ուսուցչուհի է աշխատել Զորական գյուղի դպրոցում։ Ոստիկանության աշխատակիցները պարզում են դեպքի հանգամանքները:

Ավտովթարը տեղի է ունեցել օգոստոսի 23-ին, ժամը 17.40-ի շրջանում «Կավկազ» դաշնային ավտոճանապարհի 172-րդ կիլոմետրում՝ Զավետնի գյուղի մոտ: