Search
Close this search box.

Վաղարշակ Հարությունյանը կրկին գեներալ-լեյտենանտ է. Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Վաղարշակ Հարությունյանը կրկին գեներալ-լեյտենանտ է:

Հանրապետության նախագահը ընդունել է Վաղարշակ Հարությունյանին զինվորական կոչումներից զրկելու՝ Ռոբերտ Քոչարյանի հրամանագիրը ուժը կորցրած ճանաչելու իմ միջնորդությունը եւ ստորագրել համապատասխան հրամանագիր»:

Հիշեցնենք, որ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը 2002 թ. հուլիսի 22-ին ՀՀ Նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով զրկվել է գեներալ-լեյտենանտի զինվորական կոչումից: