Search
Close this search box.

Հարցաքննվել է «ՍԱՍ»-ի Արտակը

Երևան քաղաքի Իսահակյան փողոցում գտնվող «Terrazza» ռեստորանի տարածքում hունիսի 5-ին տեղի ունեցած խուլիգանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում օրերս հարցաքննվել է ԱԺ նախկին պատգամավոր Արտակ Սարգսյանը՝ «ՍԱՍ»-ի Արտակը։

Aysor.am-ի թղթակցին այս մասին հայտնել է ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը։

Նա միաժամանակ տեղեկացրեց, որ Սարգսյանը հարցաքննվել է օգոստոսի 15-ին՝ վկայի կարգավիճակով։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Արտակ Սարգսյանը երկու անգամ հրավիրվել էր Քննչական կոմիտե, սակայն չէր ներկայացել՝ նշելով, որ բացակայում է երկրից։