Search
Close this search box.

ՊՎԾ-ն ավարտել է «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամում իրականացվող ուսումնասիրությունը

ՀՀ պետական վերահսկողական ծառայության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք. «ՀՀ պետական վերահսկողական ծառայությունն ավարտել է «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամում իրականացվող ուսումնասիրությունը։ Ուսումնասիրության ենթակա ժամանակահատվածը ներառել է 2015-2019թթ.:
Ուսումնասիրության արդյունքում արձանագրվել են խնդիրներ գնումների որոշ ընթացակարգերի, ձեռք բերված գույքի նպատակային օգտագործման, ինչպես նաև ուսանողական սննդի կետում սննդապահովման կազմակերպման գործընթացներում։
Ուսումնասիրության արդյունքում կազմված տեղեկանքը և վերջինիս վերաբերյալ վերահսկվող օբյեկտի կարծիքն ուղարկվել է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն՝ առկա խնդիրները վերացնելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու նպատակով»։