Կառավարությունն այսօրվա նիստում 2 մլրդ 161 միլիոն 796 հազար դրամ հատկացրեց ՀՀ պաշտպանության նախարարությանը:
«Հատկացնում ենք 2,1 մլրդ դրամ մարտական հերթապահության պայմանները բարելավելու նպատակով»,- հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Հարցը քննարկվելու է գաղտնի ռեժիմով:
Ըստ հիմնավորման՝ որպես անհրաժեշտություն նշված է 2019-ին մատակարարման ենթակա ապրանքների մատակարարման դիմաց պարտավորությունների կատարումը, ՀՀ զինված ուժերի ապահովումն անհրաժեշտ միջոցներով: