Search
Close this search box.

Ղրղզստանի գլխավոր դատախազությունն Աթամբաևին կասկածում է ապօրինի հարստացման մեջ

Ղրղզստանի Գլխավոր դատախազությունը մինչդատական վարույթ է սկսել հանրապետության նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևի նկատմամբ՝ ապօրինի հարստացման փաստով: Այդ մասին ասված է գերատեսչության՝ օգոստոսի 20-ին տարածված հաղորդագրության մեջ:

«Սկսվել է մինչդատական վարույթ նախկին նախագահի ապօրինի հարստացման փաստով»,- նշել է դատախազությունը: Գլխավոր հսկողական գերատեսչության տեղեկություններով՝ այս պահին «հետաքննության ընթացքում Աթամբաևի և նրա մերձավոր հարազատների ունեցվածքի 120 օբյեկտների վրա կալանք է դրված»: Աթամբաևը ձերբակալվել է օգոստոսի 8-ին Չույի մարզի Քոյ Թաշ գյուղի իր կեցավայրում իրականացված հատուկ գործողության ընթացքում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: