Search
Close this search box.

Բաղրամյան պողոտայից բերման է ենթարկվել 6 անձ

Բաղրամյան պողոտայից 6 անձ բերման է ենթարկվել ոստիկանության Արաբկիր բաժին՝ ոստիկանի օրինական պահանջը չկատարելու համար։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկացավ ոստիկանության լրատվական բաժնից։

Միջադեպը տեղի է ունեցել Ամուլսարի շահագործման դեմ պայքարող ակտիվիստների և ոստիկանների միջև։ Հիշեցնենք, որ այսօր Բաղրամյան 26-ում Ամուլսարի շահագործման վերաբերյալ հանդիպում էր տեղի ունեցել, որին մասնակցել էին Ջերմուկ համայնքի բնակիչներ, կրթական և առողջարանային հաստատությունների ներկայացուցիչներ, բնապահպաններ։
Իսկ շենքի դիմաց բողոքի ակցիա էր։