Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Քանի դեռ ժողովուրդը դեմ է՝ Ամուլսարը չպիտի շահագործվի․ Նաիրա Զոհրաբյան

«Ես ներկայացնում եմ «Բարգավաճ Հայաստանի» հստակ դիրքորոշումը՝ քանի դեռ ժողովուրդն ասում է ոչ, Ամուլսարը չի շահագործվելու»,-լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ պատգամավոր Նաիրա  Զոհրաբյանն, ով Բաղրամյան պողոտա էր եկել ԱԺ փոխխոսնակ Վահե Էնֆիաջյանի հետ:

Քաղաքացու դիտարկմանը՝ ճի՞շտ չէր լինի նախկին իշխանությունների ժամանակ իրենք թույլ չտային, որ Ամուլսարում գործընթացներ սկսվեին ու ոչ թե հիմա ցույց տային, որ ժողովրդի կողքին են, պատգամավորը պատասխանեց.

«Ես եկել եմ ներկայացնելու «Բարգավաճ Հայաստանի»՝ հենց նոր կայացրած որոշումը: Չի կարելի անտեղի աղմկել, վիրավորել ու նախորդ տարիները հիշել: Հիմա ասում եմ՝ իշխանությունը ժողովուրդն է, նա է որոշելու: Ժողովուրդն էլ հիմա ասում է՝ ո՛չ, Ամուլսարը չպիտի շահագործվի: Սրանից ավելի հստակ դիրքորոշում կա՞»:

Նաիրա Զոհրաբյանը հիշեցրեց՝ ԱԺ այգին բացվեց, որպեսզի ժողովուրդը ազատ մուտք ունենա: ԱԺ այգու մոտքն արգելափակած ոստիկանների գործողությունները պատգամավորը որակեց ոչ իրավաչափ:

«Երբ այգին բացում էիք՝ ասում էիք՝ «ժովուրդ ջան, սա ձերն է»: Բա ո՞նց եղավ, որ այս պահին իրենցը չի»: