Search
Close this search box.

Ռուսական «Պոբեդան» կշարունակի թռչել Գյումրի

Ռուսական «Պոբեդա» ավիաընկերությունն այսօր վերսկսելու է դեպի Գյումրի ավիատոմսերի վաճառքը,  ՏԱՍՍ-ին հայտնել է ընկերության պաշտոնական ներկայացուցիչը: Տոմսերի վաճառքը դադարեցվել էր Շիրակ օդանավակայանի հետ տարաձայնությունների պատճառով:

Ավիաընկերությունից հայտնում են, որ Շիրակ օդանավակայանը խոստացել է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները վառելիքի լիցքավորման մասով: Ընկերությունում ուրախ են, որ քաղաքացիները կարող են շարունակել թռչել Գյումրի:

Թռիչքները դադարեցնելու մասին որոշումը կայացվել էր կապված վառելիքի թերլիցքավորման հետ:

Շիրակ օդանավակայանի գլխավոր տնօրեն Մարսելո Վենդան հայցել է ավիաընկերության ներողամտությունը՝ խոստանալով, որ մեղավորները կպատժվեն: