Search
Close this search box.

Վրաստանում ՀՀ քաղաքացիներ են վթարի ենթարկվել

Վրաստանում ՀՀ քաղաքացիներ են վթարի ենթարկվել, տեղեկացնում է Վրաստանում ՀՀ դեսպանությունը։

«Այսօր ժամը 13:30-ի սահմաններում Նինոծմինդա քաղաքի մուտքի մոտ «Jeep Wrangler» մակնիշի ավտոմեքենան, կորցնելով կառավարումը, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց:

Ավտոմեքենայում եղել է ընտանիք՝ ծնողներն իրենց երկու երեխաների հետ, ովքեր ՀՀ քաղաքացիներ են։

Վթարի հետևանքով երկու ուղևոր վնասվածք է ստացել և տեղափոխվել շրջանային հիվանդանոց», – հայտնում են դեսպանատնից։