Search
Close this search box.

Փրկարարները անվնաս իջեցրել են խանութի տանիքը բարձրացած ու իջնել չկարողացող երեխային

Օգոստոսի 15-ին, ժամը 10:20-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ երեխան բարձրացել է Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Աղբյուրակ թաղամասում գտնվող «Աղբյուրակ» խանութի տանիքը և չի կարողանում ինքնուրույն իջնել, առկա է ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը և ավտոսանդուղքը:

Փրկարարները խանութի տանիքից (մոտ 10 մ) իջեցրել են Արթուր Ս.-ին (ծնված  2007 թ.):