Search
Close this search box.

Արմեն Ջիգարխանյանը հայտնվել է հիվանդանոցում

ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, դերասան և ռեժիսոր Արմեն Ջիգարխանյանին տեղափոխել են հիվանդանոց: Այս մասին հաղորդվել է «Говорит Москва» ռադիոկայանի Telegram հեռուստաալիքում:

Հոսպիտալացման մասին տեղեկությունը հաստատել է պրոդյուսեր Մարկ Ռուդինշտեյնը: Նա նշել է, որ Ջիգարխանյանի վիճակը գնահատվել է որպես ծանր: Ավելի ուշ նա ավելացրել է, որ դերասանը պլանավորված ստուգում է անցնում, ուստի չորս օր հետո նրան դուրս կգրեն: