Search
Close this search box.

ՀԾԿՀ-ն սկսել է ուսումնասիրել խմելու ջրի սակագինը 8 դրամով իջեցնելու հայտը

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը ջրի սակագնի վերնայման հայտն օգոստոսի 14-ին ուսումնասիրության է ընդունել: «Վեոլիա Ջուր» ընկերությունը հայտը ՀԾԿՀ էր ներկայացրել օգոստոսի 7-ին:

Ջրամատակարար ընկերությունն առաջարկում է մանրածախ խմելու ջրի մատակարարման ծառայության մատուցման սակագինը յուրաքանչյուր 1 խմ դիմաց սահմանել 154.536 դրամ (ներառյալ ԱԱՀ)՝ գործող 162.702 դրամի (ներառյալ ԱԱՀ) փոխարեն, իսկ մանրածախ ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայության մատուցման սակագինը՝ յուրաքանչյուր 1 խմ դիմաց 27.271 դրամ (ներառյալ ԱԱՀ)՝ գործող 28.712 դրամի (ներառյալ ԱԱՀ) փոխարեն:

Մեծածախ խմելու ջրի մատակարարման ծառայության մատուցման սակագինն առաջարկվում է նվազեցնել մոտ 2 դրամով:

ՀԾԿՀ-ն սահմանված կարգի համաձայն՝ որոշում կայացնելու համար ունի առավելագույնը 90-օրյա ժամկետ: Սակայն չի բացառվում, որ որոշումը կկայացվի ավելի սեղմ ժամկետում: