Search
Close this search box.

«Ես նախանձում եմ Հայաստանին». Կարեն Հովհաննիսյանը՝ ադրբեջանի հանրության արձագանքի մասին

Ռազմագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ադրբեջանկան մամուլը ցնծության մեջ է. Գյումրիից Մարիամը վիրավորել է Փաշինյանին: Այս երկրի քարոզչական մեդիադաշտը փորձում է իր հանրությանը ներկայացնել, թե ինչպես է խաբվել հայ ժողովուրդը և մեջբերում է Մարիամի խոսքը: Իսկ երբ նայում ես ադրբեջանական սոցցանցերի օգտատերերի քոմենթները, հասկանում ես, որ շատ ավելի ադեկվատ են, քան իրենց քաղաքական և ռազմական ղեկավարությունը: Մի քանի մեջբերում սոցցանցերի օգտատերերի ադրբեջանական տիրույթից.

«Մեզ մոտ Ալիևին անգամ չենք կարող մոտենալ, ուր թե մնաց ասենք, որ խափում է մեզ»:

«Ադրբեջանում ժողովուրդին լցնում են վանդակների մեջ, դրոշները տալիս ձեռքներն ու պարտադրում գոչել՝ մեր փրկիչ, մեր հայր, և անցնում է որդի Ալիևը»:
«Չեմ հավատում, որ սա կատարվում է մեր հարևան երկրում, կանգնել երկրի ղեկավարի դեմը, նայել նրա աչքերին և ասել, որ սուտասան է, որ խաբում է, մեզ մոտ տեղն ու տեղը կգնդակահարեին թիկնապահները»:
«Ես նախանձում եմ Հայաստանին»:
Եվ այս տրամադրության մեջ բազմաթիվ մեկնաբանություններ: Ադրբեջանական մեդիադաշտում այդ նյութի վիդեոտարբերակի տարածումը քարոզչական նպատակներով լրիվ այլ արդյունք է տվել և այժմ իշխանական մեդիան փորձում է հեռացնել նյութը մեկնաբանություններով»: