Search
Close this search box.

Երևանից Մոսկվա հետաձգված թռիչքն իրականացվեց 10 ժամ անց

Երևանից դեպի Մոսկվա (UTA880 չվերթով) «Վնուկովո» օդանավակայան մեկնող Utair ավիաընկերության կողմից շահագործվող Boeing 737 տեսակի ինքնաթիռը թռիչքն իրականացրել է ժամը 17:00-ին. այն պլանավորված էր օգոստոսի 12-ին առավոտյան՝ 07.05-ին:

Հիշեցնենք, որ չվերթը չի իրականացել օդանավում հայտնաբերված տեխնիկական խնդրի պատճառով:

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն ավելի վաղ տեղեկացրել էր, որ կապվել է «Utair» ավիաընկերության հայաստանյան ներկայացուցչության հետ, որտեղից փոխանցել են, որ աշխատանքներ են տարվում հնարավորինս սեղմ ժամկետներում քաղաքացիների տեղափոխությունը կազմակերպելու նպատակով, իսկ մինչ այդ ուղևորներն ապահոված կլինեն հյուրանոցով և սննդով: