Search
Close this search box.

ՖՈՏՈ. «Օրենքով գող» է ձերբակալվել

ՌԴ Կազան քաղաքի ոստիկանությունը ձերբակալել է հայտնի «օրենքով գող» Ռաշիդ Խաչատրյանին, որն առավել հայտնի է որպես Ռաշիդ Ջամբուլսկիյ: Քննությունը կարծում է, որ 2017 թվականի նոյեմբերից մինչև 2018 թվականի սեպտեմբեր նա հանցավոր խմբավորման կազմում գործարարից 1,2 մլն ռուբլի է շորթել, գրում է kazanfirst.ru-ն:

Նրան «Շորթում» հոդվածով մեղադրանք է առաջադրվել: Այժմ նա գտնվում է քննչական մեկուսարանում:

Վերջին ազատազրկումը կրելուց հետո Խաչատրյանն Օրենբուրգի մարզի գաղութների «նայող» է դարձել: Նա ստեղծել է «Ռաշիդականներ» («Рашидовские») հանցավոր խմբավորումը, որը զբաղվել է շորթմամբ, կողոպուտներով, թմրանյութերի վաճառքով, գաղութներում անկարգությունների կազմակերպմամբ: