Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երևանի կանգառներում հայտնվել են «խոսող» պաստառներ

Երևան քաղաքի կանգառներում տեղադրվել են  #դեմեմբռնությանը կոչով վահանակներ հայտնի դերասան Մկրտիչ Արզումանյանի մասնակցությամբ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժինը:

Կանանց նկատմամբ բռնության և ընտանիքում բռնության կանխարգելման հարցում Մարդու իրավունքների պաշտպանի դերին, ինչպես նաև օրենքի իրազեկմանը նվիրված ծրագրի շրջանակում պատրաստված վահանակներն ակտիվանում են Arloopa հավելվածի օգտագործմամբ՝ փոխանցելով ընտանիքում սիրո և համերաշխության կարևորության մասին կարճ տեսանյութ։

Կից տեսանյութով ներկայացնում են պաստառները հավելվածով սկանավորելու ձևը։