Search
Close this search box.

22-ամյա վարորդը Mercedes-ով վրաերթի է ենթարկել մորն ու անչափահաս աղջկան

Երեկ՝ օգոստոսի 10-ին, վրաերթ է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 12:50-ի սահմաններում Լոռու մարզի Ալավերդի քաղաքի բնակիչ՝ 22-ամյա Արման Ռևազյանը իր վարած Mercedes մակնիշի 35 RF 317 համարանիշի ավտոմեքենայով Վանաձոր քաղաքի Թումանյան 5 հասցեի մոտակայքում վրաերթի է ենթարկել Լոռու մարզի Մարգահովիտ գյուղի բնակիչ՝ 38-ամյա Արմինե Առաքելյանին և նրա աղջկան՝ 5-ամյա Հասմիկ Կոծինյանին:

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝  վրաերթի ենթարկվածները շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել են Վանաձորի բժշկական կենտրոն: