Search
Close this search box.

Հայտնաբերվել է Արզական գյուղում կորած քաղաքացու դին

Օգոստոսի 11-ին, ժամը 01:41-ին «911» ծառայությանն ահազանգ էր ստացվել, որ Կոտայքի մարզի Արզական գյուղի բնակիչ Լ.Ս-ն (ծնված 1987թ.) ժամը 18:00-ի սահմաններում դուրս է եկել տանից կենդանիներին գտնելու և ժամը 21:00-ից չի հաջողվում կապ հաստատել վերջինիս հետ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Ժամը 09:30-ի դրությամբ որոնողական աշխատանքներին մասնակցում էին 13 հրշեջ-փրկարար և 35 գյուղացի:

ժամը 12:05-ին փրկարարների և քաղաքացիների համատեղ որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է կորած քաղաքացու դին: