Search
Close this search box.

ՖՈՏՈ. Ողբերգական ավտովթար Սյունիքի մարզում. Nissan Teana-ն մի քանի պտույտ շրջվելով, կողաշրջված վիճակում հայտնվել է ձորում. կա 1 զոհ, 4 վիրավոր

Երեկ՝ օգոստոսի 10-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 23:30-ի սահմաններում, Nissan Teana մակնիշի 35 PP 768 համարանիշի ավտոմեքենայի վարորդը` Երևան — Մեղրի ավտոճանապարհի 224 կմ հատվածում, դեռևս անհայտ պայմաններում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 60 մետր մի քանի պտույտ շրջվելով՝ կողաշրջված վիճակում հայտնվել է ձորում:

Shamshyan.com-ի տեղեկացմամբ՝  վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 4 հոգի էլ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Դեպքի վայրում հավաքվածները հայտնել են, որ վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվ են գործել փրկարարները, ոստիկաններն ու բժիշկները: