Search
Close this search box.

Հայաստանի և ՌԴ միջև հարաբերությունները շատ լուրջ կերպով ամրապնդվել են.Վ.Պուտին

Սոչիում կայացել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը: Ռուսաստայան Կրեմլի պաշտոնական կայքը, նախագահները քննարկել են հայ-ռուսական հարաբերությունների արդիական հարցեր, ինտեգրացիոն միավորումների շրջանակում համագործակցության զարգացման հեռանկարները:

Ողջունելով ՀՀ Նախագահին՝ Վլադիմիր Պուտինն ընդգծել է, որ այս տարի երկու երկրները նշում են լավ տարեդարձներ համագործակցության շրջանակներում. դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը, իսկ մի քանի օրից՝ օգոստոսի 29-ին, նշվելու է բարեկամության և ռազմավարական համագործակցության մասին պայմանագրի 20-ամյակը:

«Այս ժամանակահատվածում Հայաստանի և Ռուսաստանի՝ որպես երկու ինքնիշխան պետությունների միջև հարաբերությունները շատ լուրջ կերպով ամրապնդվեցին: Մեզ մոտ առկա է ինտենսիվ քաղաքական երկխոսություն, կա երկկողմ համագործակցություն և՛ տնտեսության, և՛ անվտանգության, ռազմական ոլորտում: Մենք ակտիվ փոխգործակցում ենք միջազգային կազմակերպությունների և մեր ինտեգրացիոն միավորումների շրջանակներում: Շատ ուրախ եմ Ձեզ տեսնել և զրուցել այս բոլոր հարցերի համալիրի շուրջ»,- ասել է ՌԴ նախագահը: