Search
Close this search box.

ՖՈՏՈ. Արտակարգ դեպք Արարատի մարզում․ հրդեհ է բռնկվել VAZ-21010-ում. մայրն ու 9-ամյա տղան տեղափոխվել են հիվանդանոց

Այսօր, օգոստոսի 10-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 14։10-ի սահմաններում, դեռևս անհայտ պայմաններում, Վեդի քաղաքից դեպի Ուրցաձոր գյուղ ճանապարհի 4-րդ կմ հատվածում հրդեհ է բռնկվել VAZ-21010 մակնիշի 81 DA 800 համարանիշի ավտոմեքենայում։

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ հրդեհի հետևանքով ավտոմեքենան ամբողջովին վերածվել է մոխրակույտի

Կայքի տեղեկություններով՝ թեթև այրվածքներով՝ Վեդու բժշկական կենտրոն են դիմել 28-ամյա Վարդուշ Հարությունյանը և 9-ամյա Արմեն Հարությունյանը։ Նրանց կյանքին և առողջությանը, ըստ բժիշկների հայտարարության՝ վտանգ չի սպառնում։

Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը։