Search
Close this search box.

Երեւանում ծառ է տապալվել՝ վնասելով «Սպայկայի» բեռնատարը

Այսօր՝ օգոստոսի 9-ին, ծառ է տապալվել Երևանում, հայտնում է Shamshyan.com-ը։

Ժամը 19։50-ի սահմաններում Մելքումով փողոցում չորացած ծառն տապալվել է գետնին՝ վնասելով այդ պահին անցնող «Սպայկա» ընկերության Volvo մակնիշի բեռնատարը։

Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան, սակայն ծառի տապալման հետևանքով ճանապարհը մասամբ դարձել է միակողմանի։

Դավիթաշենի և Աջափնյակի կանաչապատման կազմակերպության աշխատողները էլեկտրական սղոցներով մասնատել են ծառը և հեռացրել փողոցից։