Search
Close this search box.

Ջուր չի լինելու. «Վեոլիա Ջուրը» զգուշացնում է

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. օգոստոսի 13-ին ժամը 09.00-20.00 կդադարեցվի Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի` Նարեկացի 3, Սպանդարյան 2, Արսենյան 2, 4, 5, 31 համարների, Շահումյան և Աթարբեկյան փողոցների իրենց նրբանցքներով ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: