Search
Close this search box.

Նորքի ջրատարում հայտնաբերվել է տղամարդու դի

Այսօր՝ օգոստոսի 8-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։40-ի սահմաններում ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին ահազանգ է ստացվել, որ Գոգոլի 26 հասցեի մոտով անցնող Նորքի ջրատարում դի կա։

Օպերատիվորեն ժամանել են արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ15 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ ջոկատի պետի տեղակալ Արթուր Սարգսյանի գլխավորությամբ,այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Փրկարարները հատուկ ճոպանի միջոցով ջրատարից դուրս են բերել 65-70 տարեկան տղամարդու դի։

Դատաբժիշկը, տեղում զննելով դին, հայտնեց, որ դիակի վրա նախնական տեղեկություններով՝ բռնության հետքեր չկան։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են ջրահեղձ եղած քաղաքացու ինքնությունը։