Search
Close this search box.

Մանրամասներ՝ Կիևյան կամրջից նետված 24-ամյա աղջկա վիճակի մասին

Երեկ «911» ծառայությանն ահազանգ էր ստացվել, որ 24-ամյա աղջիկը ցած է նետվել Երևան քաղաքի Կիևյան կամրջից, որից հետո կենդանության նշաններ է ցույց տվել:

MAMUL.am-ի թղթակիցը «Արմենիա» ԲԿ-ից քիչ առաջ տեղեկացավ, որ տուժողի վիճակը ծայրահեղ ծանր է: «Աղջկա վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր: Բժիշկները պայքարում են նրա կյանքի համար: Տրավմա ունի, արհեստական շնչառության տակ է»,-կայքի հետ զրույցում ասաց «Արմենիա» բժշկական կենտրոնի Ինտենսիվ թերապիայի և վերակենդանացման բաժանմունքի վարիչ Վահե Մայիլյանը: