Search
Close this search box.

Չարենցավանում անչափահաս երեխաների մայրը փորձել է վերջ տալ կյանքին

Օգոստոսի 7-ին անգիտակից վիճակում Չարենցավանի հիվանդանոց է տեղափոխվել 33-ամյա մի կին, որը Կոտայքի մարզի բնակիչ է։ Sputnik Արմենիայի տվյալներով՝ նրա մոտ ախտորոշվել է դեղորայքային թունավորում։

Պարզվել է, որ նա բազմաթիվ դեղահաբեր է խմել՝ կյանքին վերջ տալու նպատակով։ Հաբերն ընդունելուց հետո նա դուրս է եկել տնից, իսկ փողոցում ինքնազգացողությունը վատացել է։ Անցորդներից մեկն էլ ահազանգել է շտապօգնություն։ Ըստ որոշ լուրերի՝ կնոջ մոտ երկտող է գտնվել, որտեղ գրված է եղել. «Մահվանս մեջ ոչ մեկի չմեղադրել»։

Կայքի տեղեկություններով՝ կինն ընտանեկան խնդիրներ ունի, նա երկու անչափահաս երեխաների մայր է։