Search
Close this search box.

Եգիպտոսում հայ պորտապարուհուն մեղադրել են այլասերման դրդման մեջ

Եգիպտոսում հայ պորտապարուհի Սոֆինար Գրիգորյանը մեղադրվում է այլասերման դրդման մեջ, հաղորդում է Daily Mail-ը:

Սոֆինարի պարի ընթացքում մի կին է բարձրացել բեմ և նրանք միասին մի քանի շարժում են կատարել: Կինը բիկինիով է եղել. այս հանգամանքը նույնպես նշվել է Եգիպտոսի գրաքննության խորհրդի կողմից:

Պարուհին պարբերականին պատմել է, որ ելույթների ժամանակ միշտ պահպանում է իր սեփական կանոնները: Օրինակ, նա երբեք մերկ ելույթ չի ունենում:

Նա նաև հավելել է, որ ինքը չի կարող պատասխանատվություն կրել այն կանանց համար, որոնց հետ պարել է:

Եթե դատարանը Սոֆինարին մեղավոր ճանաչի, ապա նրան երեք տարվա ազատազրկում և արտաքսում է սպառնում: Մինչ ընթանում է դատավարությունը, կինն իրավունք չունի ելույթ ունենալ և այդ ձևով գումար վաստակել:

2015-ին Սոֆինարին մեղադրել են եգիպտական դրոշն անարգելու մեջ և վեց ամսվա ազատազրկման են դատապարտել, քանի որ նա պորտապար է պարել Եգիպտոսի պետական դրոշի գույներով կարված զգեստով։ Նա նաև 2000 ամերիկյան դոլար տուգանք է վճարել։