Search
Close this search box.

ՖՈՏՈ. Խոշոր ավտովթար-հրդեհ Կոտայքի մարզում․ BMW-ն վերածվել է մոխրակույտի

Այսօր, օգոստոսի 7-ին խոշոր ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 00։30-ի սահմաններում Եղվարդ-Զովունի ավտաճանապարհի «Անի» կաթնամթերքի գործարանի դիմաց բախվել են Եղվարդ քաղաքի բնակիչ 38-ամյա Աշոտ Անտոնյանի վարած BMW մակնիշի տրանզիտ 0150 HT համարանիշի և Էջմիածին քաղաքի բնակիչ 26-ամյա Շահեն Սերոբյանի վարած Opel մակնիշի 31 TU 001 համարանիշի ավտոմեքենաները։

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝  բախման հետևանքով BMW-ում հրդեհ է բռնկվել։ Ու մինչ կժամանեին հրշեջները, քաղաքացիները փորձել են իրենց ուժերով մարել կրակը, սակայն BMW-ն ամբողջովին վերածվել է մոխրակույտի։

Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան։