Search
Close this search box.

Արթուր Վանեցյանը՝ Դավիթ Սանասարյանի գործի և Արցախում տեղի ունեցած միջադեպի մասին

Դավիթ Սանասարյանի գործով նախաքննությունն ավարտվել է, Արցախում լրագրողների հետ զրույցում  հայտնել է ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը՝ հերքելով, թե քրեական գործը կոծկելու հրահանգ կա . «Հրապարակումն իրականությանը չի համապատասխանում, այդ գործով քննությունն իրականացվում է, եթե ես չեմ սխալվում, հայտարարավել է գործի ավարտ ու առաջիկայում կուղարկվի դատախազություն օրինականությունը ստուգելու ու հետագա ընթացքը որոշելու համար»։

Անդրադառնալով Արցապում տեղի ունեցած միջադեպին նա նշել է: «Երեկ Արցախում հանրահավաքին ես հարկ համարեցի միջամտել, որ խժդժությունները լուրջ հետևանքներ չունենան։ Անցանկալի է Արցախում ցանկացած տիպի խժդժությունները։ Արցախի կայունությունը պետք է լինի ամենաբարձր մակարդակի վրա։ Ես որպես ԱԱԾ տնօրեն, անվտանգային համակարգը կառուցելիս առաջնորդվում եմ այն սկզբունքով, որ Արցախը պետք է լինի կայուն»,-ասելԱրթուր Վանեցյանը: