Search
Close this search box.

Դանակահարություն աղջկա համար. երկու եղբայր են տեղափոխվել հիվանդանոց

Երեկ`օգստոսի 4-ին  դանակահարված վիճակում «Հրազդան» բժշկական կենտրոն են տեղափոխվել 26 և 23-ամյա եղբայրներ, որոնք Կոտայքի մարզի բնակիչներ են։  Sputnik Արմենիայի տեղեկություններով` նրանց մարմնի տարբեր մասերին, այդ թվում` գլխին, եղել են կտրած-ծակած վնասվածքներ։

Պարզվել է, որ նրանք վնասվածքներ են ստացել  Ծաղկաձորում՝ Կեչառիս վանական համալիրի մոտակայքում տեղի ունեցած միջադեպի ընթացքում։

Ըստ որոշ լուրերի՝ եղբայրների հետ վիճել է նրանց ընկերը։ Վեճի պատճառն էլ մի աղջիկ է, որին նկատմամբ և՛ եղբայրներից մեկը, և՛ նրանց ընկերն անտարբեր չեն։ Պարզաբանումները վերածվել է ծեծկռտուքի և հանգուցալուծվել եղբայրների դանակահարությամբ։

Հրազդանի ոստիկանները դեպքից ժամեր անց հայտնաբերել են դանակահարողին ու տեղափոխել բաժին։ Այլ մանրամասները ճշտվում են։