Search
Close this search box.

Գրոսմայստեր Կարեն Գրիգորյանն աշխարհի ռեկորդ է սահմանել

Հայաստանցի գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը, հանդես գալով Պորտուգալիայի Ֆամալիկաո Օփեն միջազգային մրցաշարում, ինը հնարավորից 100 տոկոսանոց արդյունքով դարձել է միանձնյա հաղթող:

Chessfed.am-ի փոխանցմամբ, հայ շախմատիստը միեւնույն ժամանակ ցույց է տվել 3103 գործակցի ուժի խաղ, ինչն ամենաբարձրն է շախմատի պատմության մեջ եւ աշխարհի ռեկորդ է:

Մինչ այդ, ամենաբարձր արդյունքը՝ 3098,  Սինքֆիլդի գավաթի խաղարկությունում գրանցել էր Ֆաբիանո Կարուանան: