Search
Close this search box.

Գեղամ Պետրոսյանն ազատ արձակվեց

Մարտի 1-ի գործի շրջանակում սպանության մեղադրանքով կալանավորված ոստիկանության ներքին զորքերի շտաբի նախկին պետ Գեղամ Պետրոսյանն ազատ է արձակվել։ Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին։

Հիշեցնենք՝ Գեղամ Պետրոսյանին մեղադրանք է ներկայացված Քրեական օրենսգրքի 104 հոդվածի առաջին մասով՝ հրազենի գործադրմամբ Զաքար Հովհաննիսյանին դիտավորությամբ կյանքից զրկելու համար։