Search
Close this search box.

ՖՈՏՈ. Խոշոր ավտովթար Արարատի մարզում. կա 3 վիրավոր

Այսօր՝ օգոստոսի 4-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 13։10-ի սահմաններում Range Rover մակնիշի 08 ОC 888 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Երասխ ավտոճանապարհի 24 կմ հատվածում՝ Ազատավան գյուղի վարչական տարածքում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ շրջվելով՝ գլխիվայր հայտնվել դաշտում՝ ծառերի մեջ։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդն ու 2 ուղևորներ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արտաշատ» բժշկական կենտրոն։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: