Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հրաձգություն ԱՄՆ Դեյթոն քաղաքում. կան զոհեր

ԱՄՆ Օհայո նահանգի Դեյթոն քաղաքում հրաձգություն է տեղի ունեցել, որի հետևանքով կան տուժածներ: Այս մասին հաղորդում են ամերիկյան ԶԼՄ-ները՝ հղում անելով տեղի ոստիկանությանը:

Dayton Daily News-ի փոխանցմամբ` դեպքը տեղի է ունեցել տեղական ժամանակով 2:00-ին: Ըստ որոշ տեղեկությունների՝ հանցագործը սպանված է: Տուժածների ստույգ թիվը հայտնի չէ: Բայց տեղական ԶԼՄ-ները հաղորդում են, որ հրաձգության հետևանքով զոհվել է 7 մարդ:

Heavy պարբերականը, վկայակոչելով ոստիկանության հաղորդագրություններին, տեղեկացնում է, որ քաղաքում կարող են այլ հրաձիգներ էլ լինել: